«Ազատություն». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
«Բայց շատ կարևոր է շեշտելը, որ այս պահին քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և ամբողջ թիմը աջակցում է նրան իր գործում, իսկ Տիգրան Ավինյանն արդեն կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում», – հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգողը։
Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: