Այսօր ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց, որ այս պահին վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անում ՀՀ առողջապահության նախարարությունում, պաշտպանության նախարարությունում, Երեւանի քաղաքապետարանում ու «Հայ Փոստ» ընկերությունում, որը 100 տոկոս մասնաբաժին ունեցող միավոր է։
«Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեր մասով այս պահին չկա ուսումնասիրություն»,- այս ՊՎԾ ղեկավարը:
Նրա խոսքով, ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմումը եւ ամփոփումը, որից հետո տեղեկատվություն կտրամադրվի լրատվամիջոցներին եւ հանրությանը. «Պետական վերահսկողական ծառայությունում այս պահին մեկ ու կես տասնյակ ուսումնասիրություններ են իրականացվում պետական կառավարման մարմիններում, ինչպես նաեւ մի քանի տասնյակ մշտադիտարկումներ՝ այդ թվում՝ ամենօրյա մշտադիտարկման ռեժիմում սկսել ենք կառավարության, վարչապետի որոշումների կատարման ընթացքը մշտադիտարկման տակ պահել»:
Ասաց նաեւ, որ շաբաթական կտրվածքով առաջարկներ են ներկայացնում մշտադիտարկման արդյունքների հնարավոր թերացումների վերաբերյալ, որպեսզի շտկեն ընթացակարգերը․ «Մշտադիտարկման տակ ենք պահում նաեւ հանրային, պետական գնումները՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների հայտերն ենք զննում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ