«Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով ե՛ւ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարածել, ե՛ւ Հակակոռուպցիոն կոմիտեն»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի վերաբերյալ հարցին, թե ինչպես այն տեղի ունեցավ՝ գտնվելով կալանքի տակ, ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատեքստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց պարոն Պետրոսյանը։
Նա անդրադարձավ նաեւ իր եւ գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` նշելով. «Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակետ դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սեւան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել ու դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որեւէ քաղաքական ենթատեքստը՝ իմ եւ այդ անձի գործունեության միջեւ ես անհիմն եմ համարում»։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ