Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման և սահմանազատման հարցերում. Զբիգնև Ռաու

Մարտ 31,2022 16:37

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման հարցում:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Ռաուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Նա նաև նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել մարդասիրական հարցերի լուծմանը, այդ թվում` անհետ կորածներ, պատմական և մշակութային ժառանգության պահպանություն:

«ԵԱՀԿ-ն նաև պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- ասել է Ռաուն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031