Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք

Մարտ 31,2022 16:43

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այցելել եմ ԱՄՆ՝ Վաշինգթոնում «Բաց աշխարհ» լիդերների կենտրոնի «Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակներում տարբեր հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի և հասարակական ոլորտների առաջնորդների հետ:

Թերևս ամենատպավորիչ հանդիպումներից մեկը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ․ հիշեցնեմ, որ Ֆ․ Փալոնը եզակի կոնգրեսականներից է, որը, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, այցելել է Արցախի Հանրապետություն։

Արցախի հարցի շուրջ երկար քննարկում ենք ունեցել։ Բարձրաձայնել եմ, որ այսօր արցախցին ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում, նրա՝ իր հայրենիքում խաղաղ և անվտանգ կյանք վարելու, ազատ տեղաշարժման, սեփականության իրավունքները կոպիտ խախտվում են ադրբեջանական հանցավոր գործողությունների պատճառով։ Միայն վերջին օրերի ադրբեջանական հարձակողական գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։

Նշել եմ, որ մինչ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է, Ադրբեջանը հրադադարի պայմաններում դիմում է սադրանքների՝ փորձելով ռուս խաղաղապահների համար նոր ճակատ բացել Արցախում՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և որ Ադրբեջանի այս շարունակական հանցավոր գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումներն են, ցեղասպանության իրենց պետական քաղաքականության կենսագործումը:

Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք և հաստատվել այնտեղ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքները։

Հանդիպմանը Ֆ․ Փալոնին փոխանցել եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցներ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի մշակութային ժառանգությունները ոչնչացնելու և ադրբեջանական ատելության խոսքի քարոզի մասին: Կարեւորել եմ, որ կոնգրեսականները հատկապես այս փուլում անձամբ այցելեն Հայաստանի սահմանամերձ համայնքներ, Արցախ, սեփական աչքերով տեսնեն՝ ինչ վիճակում է արցախցին, հազարավոր տեղահանվածները, ինչպիսին է սահմանային իրավիճակը, և համապատասխան օգնություն ցուցաբերեն։

Հատուկ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝

Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը կանխելու նպատակով։

5 պատգամավորների խմբով շնորհակալություն հայտնեցինք Ֆրենկ Փալոնին իր կատարած աշխատանքի, անկախ Ադրբեջանի սպառնալիքներից՝ Արցախ այցելելու և մեզ ջերմորեն ընդունելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031