Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Եվրոպայում միգրանտների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր. ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին

Մարտ 31,2022 16:25

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ:

Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ – Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։ Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031