Մայիսի 21-ից 31-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը այս օրերին Սերբիայում մասնակցում է միջազգային մրցաշարի:
Մեր երեք բռնցքամարտիկներ՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 80 կգ՝ Համբարձում Հակոբյանը եւ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը արդեն հասցրել են մեկ հաղթական տանել:
Բելգրադի ռինգում կմենամարտեն նաեւ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ՝ Ջանիկ Սահակյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ՝ Գուրգեն Մադոյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ՝ Նարեկ Մանասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ