Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված գերիների հարազատները, ծնողները, որոնց որդիները գերեվարվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահություն իրականացնելիս՝ փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտայի՝ Հանրապետության հրապարակին կից հատվածը: Նրանցից մի տղամարդ էլ քարով հարվածեց կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանները ուժ կիրառելով նրան բերման ենթարկեցին:
Գերիների հարազատները կառավարության շենքի մոտ հավաքվել էին վաղ առավոտից: Նրանց հարազատները ներկայում պահվում են Բաքվի կալանավայրերում:
Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որից հետո տեղի ունեցավ այդ միջադեպը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ