Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«4 հատ էլ պատրոն ա հետը եղել, խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ». Ներսես Պողոսյան. ArmDaily

Մարտ 31,2022 15:35

Aravot.amը գրել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: ArmDaily.amը տեղեկությունը ճշտեց Ներսես Պողոսյանից։

Համենայն դեպս, այս լուրերը մեկնաբանման կարիք ունեն, Ձեր անունը շատ է շրջանառվում։

-Արդեն պարզ երևում է, թե ինչ են գտել, ինչ չեն գտել, որտեղից են գտել։ Ասենք՝ խի ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ։ Հիմա եթե ես իմանամ էդ հարցումն ով ա արել ոստիկանություն ու եթե ոստիկանությունը հարցին հենց էդ ձևով ա պատասխանել… լրիվ ուրիշ է։

Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան՝ պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան հասցնեն ինչ-որ պիպետկի։

Հայտնաբերել են տնից նաև 4 հատ էլ պատրոն, 4 հատ էլ պատրոն ա հետը եղել, խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ։ Ինձ էդ հարցին կպատասխանե՞ք։ Էդ հաշիշն էլ գիտեք՝ ինչքա՞ն է եղել։

Ինչքա՞ն։

-Չափից դուրս քիչ։ Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկեր» կոնֆետ՝ էդ կոնֆետները կարամ տամ՝ տանեն փորձաքննության ցանկացած ժամանակ, ու սնարյադի 1 հատ կտոր։

Իսկ դա Ձեզ որտեղի՞ց, որ փնտրելիս գտել են, պարոն Պողոսյան։

-Ման չեն եկել իրանք, դա սեղանին՝ վազի մեջ, դրված ա եղել, ու ես տեսել եմ, որ ոստիկանները եկել են խուզարկության։ Իրանք էլ տեսել են, որ էդի տենց պահած էլ չի եղել։

Իսկ ինչո՞ւ էիք պահում դա։

-Ես ասեցի չէ ինչեր են եղել։ Իրար հետ են եղել էդ ամեն ինչը, բայց իրենք դա վերցրին ու գնացին։ Իսկ էդ սնարյադի կտորը, 2 հատ կոնֆետը ու նամակները՝ երեխեքիս գրած, հետն ա եղել։

Իրանք, որ փախած էին, ոչ մեկը ոչ մի տեղ չէր, ամեն մեկը մի հատ ծակ էին ման գալիս, չկային, Պողոսյանը էդ ժամանակ իրա երեխեքին թողել էր ու գնացել էր, ու չգիտեր հետ ա գալու, թե չէ։ Ու չեմ գնացել ինչ-որ բունկերում պախկվել։ Էդ մասին ոչ մեկ չէր հիշում։ Չի կարելի ուղղակի։ Ժամանակը կգա շատ բան կասեմ, շատ մարդիկ շատ կլսեն ու կհասկանան։ Ես լակոտ չեմ, իմ հետ էլ խաղալը հեշտ չի։ Ես չեմ սիրում տակից խաղեր տալ, տակից խաղալ, լրատվականներին, կոպիտ ասած, նենց անեմ, որ հարձակվեն վրես։ Էդ իմը չի։ Թե չէ, որ էդ խաղատեսակին անցա, շատ-շատերը ձենով կլացեն։

Արփինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031