Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ցուցարարների միջեւ վիճաբանություն սկսվեց, երբ մի կին, իր ձեռքը վերցնելով ցուցապաստառներն ու բարձրախոսը՝ հայտարարեց. «Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Վլադիմիր Պուտինին, որ ռուս խաղաղապահները կանգնած են սահմանին: Եթե խաղաղապահները չլինեին, նրանք ընդհանրապես այսօր կվերցնեին նաեւ Ստեփանակերտը»:
Մյուս ցուցարարները կնոջը արգելեցին նման հայտարարություններ անել ու հորդորեցին չշեղել ցույցի բուն էությունը: Նրանք պուտինասեր կնոջը սադրիչ որակեցին ու վիճեցին. «Ինչո՞ւ եք նման բաներ ասում, հիմա դա ասելը տեղին չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ