Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ահազանգեր է ստանում, որ Սյունիքում նոր կառուցվող ճանապարհի որակն այն չէ. ասաց՝ դրանք դեռ պատրաստ չեն

Մարտ 31,2022 15:08

Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տաթեւ-Լծեն հատվածը, որ Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, եւ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, որի արդյունքում Կապանից Երեւան կունենանք եւս մի նոր ճանապարհ, որը Տաթեւի ոլորանները կշրջանցի: Ե՛ւ ժամանակի ե՛ւ կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,-ասաց նա՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվելով՝ այս տարի ավարտին կհասցվի՞ այդ ճանապարհը:

Ի պատասխան Գնել Սանոսյանն ասաց, որ ե՛ւ այդ ճանապարհների, ե՛ւ Սյունիքի մյուս ճանապարհներին, որոնք ընդհանուր առմամբ 6-ն են այս պահին, ամբողջ ձմեռ իրականացվել են աշխատանքներ՝ բացառությամբ վերջերս մի քանի օր տեղացած առատ ձյան օրերի. «Տաթեւ-Լծեն 20 կմ ճանապարհից մոտ 15 կմ-ն ամբողջ հողային պաստառը պատրաստ է, իսկ Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ՝ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան»:

Նախարարն ասաց, որ այդտեղ կան ճանապարհներ, որոնք եռաշերտ ասֆալտով են եւ պետք է հասկանան՝ անհրաժեշտություն կա՞ երրորդ շերտի տեղադրումն այս տարի, թե՞ թողնեն հաջորդ տարի:

Վարչապետն ասաց, որ քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ ճանապարհի որակն այն չէ, ապա հավելեց, որ ճանապարհը դեռ պատրաստ չէ, շինարարությունն ավարտված չէ եւ անհարմարությունները դրանով են պայմանավորված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031