Սլովենիայի Բրեժից քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Հայաստանի ինը մասնակիցներից երեք շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, 3,5-ական միավորով առաջատարների տասնյակում են:
Հաջող են հանդես գալիս նաեւ երիտասարդ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 3,0-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ