Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Փիլոյանին առնչվող քրեական գործը կապված է վերջին մեկուկես տարվա իրադարձությունների հետ. Փաշինյան

Մարտ 31,2022 13:55

«Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, նաեւ ձերբակալված է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը:

Վարչապետի խոսքով, այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում. «Իհարկե, մենք որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց նաեւ ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարեւոր է, որ այդ սկզբունքը հետեւողականորեն պահենք։ Պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան եւ միայն դատարանի դատավճռով հնարավոր կլինի որեւէ եզրակացություն անել: Այս պահին ուղղակի արձանագրում ենք, որ հաճելի չէ այս իրավիճակը, բայց, կարծում եմ, հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը շատ ավելի կարեւոր է»։

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ «նախաքննությունը տեղի կունենա օբյեկտիվ, օրինականության տառին եւ ոգուն համապատասխան եւ բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ քրեական գործն առնչվում է հենց ԱԻՆ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031