Լրահոս
Օրվա լրահոսը

300 նվեր, 3 գովազդային վիճակախաղ. հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները

Մարտ 31,2022 13:51

Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:

Սկսած 2021թ. դեկտեմբերի 9-ից մինչև ս.թ. մարտի 9-ը ներառյալ` Բանկն անկանխիկ գնումներ ու գործարքներ նախընտրող իր քարտապաններին, ինչպես նաև իր նոր հաճախորդներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու 3 գովազդային վիճակախաղի և ստանալու 300 նվերներից մեկը:

 «Ապրիˊր հայերեն»

Այս վիճակախաղին մասնակցող հաճախորդները հնարավորություն ունեին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:

Մրցույթի մասնակից դարձել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կատարել են նվազագույնը 15 անկանխիկ գործարք` յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով:

«Ապրիˊր ժպիտով»

«Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցները ստացել են հնարավորություն հաղթելու Վեստա խանութ-սրահի 500,000, 100,000 կամ 60,000 դրամ արժեքով նվեր քարտերից մեկը` պարզապես 2021թ. դեկտեմբերի 9-ից 2022թ. մարտի 9-ը ներառյալ Ամերիաբանկում բացելով սմարթ հաշիվ և պատվիրելով անվճար քարտ:   

«Ապրիˊր անսահման»

Ամերիաբանկի քարտապանները, որոնք սիրում են անկանխիկ գնումներ կատարել արտերկրի օնլայն խանութներում, իրենց Visa քարտով կատարելով 150,000 դրամ և ավելի ընդհանուր գումարով գնումներ, մասնակցել են «Ապրի՛ր անսահման» գովազդային վիճակախաղին և ստացել հնարավորություն հաղթելու 1,500,000 դրամ գումարով 7 ճամփորդություններից մեկը։

Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 30-ին` ժամը 19:30-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հաղթող հաճախորդների կոդերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

 Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031