Ներսես Պողոսյանին առնչվող հարուցված քրեական գործ կա, երբ գործը ավարտվի, կորոշեմ, կմեկնաբանեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասպխանելով հարցին, թե իր տեղակալի անվան հետ կապված խնդիրները բավարար հիմքեր չե՞ն նրան աշխատանքից հեռացելու համար։
«Իհարկե, շատ հնարավոր է, քրեական գործի արդյունքներով որոշում կկայացավի։ Այդ թեմայով ես զրուցել եմ իր հետ, փորձել եմ բացատրություն ստանալ, Պողոսյանը նշել է, թե տեղյակ չէ՝ որտեղից է այդ հաշիշը հայտնաբերվել իր մոտ։ Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»,- ասաց Դանիելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: