Դատապարտում ենք մարդու իրավունքների համակարգված խախտումները, ռազմական հարձակումները և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Մինչ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի հակամարտության վրա, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) վերսկսվել են ռազմական գործողությունները, ավելի շատ ռազմական միջոցներ ունեցող կողմը չարաշահում է թույլ տալիս ավելի քիչ միջոցներ ունեցողների նկատմամբ։ Եվ մինչ Իտալիայում և Եվրոպայում մարդիկ արդարացիորեն անհանգստացած են գազամատակարարումների հարցով, ադրբեջանցիները պայթեցրել են Արցախը մատակարարող գազատարը՝ թողնելով Արցախի բնակիչներին առանց ջեռուցման և տաք ջրի, զրկելով նրանց տաք կերակուր պատրաստելու հնարավորությունից՝ մինչդեռ դրսում ջերմաստիճանը -8 աստիճան է։
Պետք է հիշել ընթացող բազմաթիվ հակամարտությունների մասին, որոնք ուշադրությունից դուրս են մնում։
Ալվիզե Մանիերո, Իտալիայի պատգամավորների պալատի անդամ
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև