Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական աշխատավարձը նվազել է

Մարտ 31,2022 12:04

2022թ. հունվարին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն իրական աշխատավարձը նվազել է:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6.2%-ով՝ կազմելով 204,307.0 դրամ, սակայն 2021թ. դեկտեմբերի համեմատ մնացել է գրեթե նույն մակարդակում (դեկտեմբերին միջին աշխատավարձը կազմել էր 204,048.0 դրամ): Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 172,663.0 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.0%-ով՝ կազմելով 218,834.0 դրամ:

Պետք է նշել, սակայն, որ 2022թ. հունվարին գնաճի տեմպը ավելի արագ է եղել, քան անվանական աշխատավարձի աճը՝ կազմելով 7.1%: Այդ պայմաններում իրական աշխատավարձը նվազել է շուրջ 0.8%-ով՝ այդ չափով նվազեցնելով վարձու աշխատողների կենսամակարդակը:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

ԼՈՒՅՍ հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031