«Sputnik Արմենիա». «Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում – խմբ.)»,– ասում է Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև շրջանառվող այն լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։