Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ որևէ կերպ կոչ չի արել հարված հասցնել Ադրբեջանին, այն էլ՝ միջուկային հարված:
Հիշեցնենք, որ Միխայիլ Դելյագինը սեփական Տելեգրամ ալիքում հարցում էր անցկացրել Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը միջուկային հարված հասցնելու թեմայով։
Նա գրել է, որ անկեղծորեն ցավակցում է մարդկանց, ովքեր հավատացել են վայրենի, չարամիտ և պարզապես հայփ բռնող լրագրողներին, որոնք անճանաչելիության աստիճանի փոխել են իր խոսքը:
Կարդացեք նաև
«Ենթադրում եմ, որ այդ լուրը ֆեյք է կամ լրագրողական սխալ, քանի որ հակառակ դեպքում ստիպված ենք ընդունել, որ Ադրբեջանի ողջ գլխավոր դատախազությունում չի մնացել մեկ մարդ, որն իր վիճակի է հասկանալ ռուսերեն կամ օգտվել թարգմանչի ծառայություններից»,- գրել է Դելյագինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ