Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆառուխ գյուղն իր դիրքով բարձր է Աղդամից, որը վերականգնվում է, և շուտով խաղաղ բնակիչները պետք է այնտեղ վերադառնան, այդ սպառնալիքը ժամանակին չեզոքացնելու որոշում է կայացվել». մեկնաբանություն Բաքվից. JamNews

Մարտ 31,2022 10:40

JamNews.  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների միջև տարաձայնությունները։

«Վերջերս տեղի ունեցած երկու միջադեպերը սրել են իրավիճակն ու հանգեցրել ՌԴ և Ադրբեջանի ՊՆ կոշտ հաղորդագրությունների փոխանակման։ Ռուս զինվորականները, հղում անելով տեղի հայերի բացասական արձագանքին և ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, հրաժարվել են ուղեկցել ադրբեջանական շարասյան անցումն Աղդարայի (նախկին Մարդակերտի) շրջանով դեպի Քելբաջար։

Որպես հետևանք՝ Բաքուն որոշում է կայացրել նոր ճանապարհ գցել Սարսանգի ջրամբարի հյուսիսային ափով, ինչն, իր հերթին, առաջացրել է հայերի նյարդային արձագանքը։

Այնուհետև ուղիղ կոնֆլիկտ է տեղի ունեցել Ֆառուխ գյուղի և համանուն լեռան հատվածում, որի վրա հայկական ապօրինի կազմավորումները սկսել են հենակետեր կառուցել։ Այդ գործողությունների անթույլատրելիության մասին բոլոր նախազգուշացումները, որոնք փոխանցվել են ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի, այնպես էլ բարձրախոսների միջոցով, անտեսվել են։ Ավելին՝ ավարտին չհասցված հենակետերից սկսել են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաշվի առնելով այն, որ Ֆառուխ գյուղն իր դիրքով բարձր է Աղդամ քաղաքից, որը վերականգնվում է, և շուտով խաղաղ բնակիչները պետք է այնտեղ վերադառնան, այդ սպառնալիքը ժամանակին չեզոքացնելու որոշում է կայացվել և իրագործվել։ Ինչ «խստաշունչ» հայտարարություններ էլ անեն օտարերկրյա հայ լոբբիստները, Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքում ապահովել անվտանգությունն ու կամայականություններ չի հանդուրժի հայկական ռազմական կազմավորումներից»։

Մուսաբեկովը գնահատել է նաև Կրեմլի կողմից պաշտոնական Բաքվին նման «անհնազանդության» համար «պատժելու» հավանականությունը։

Նշենք, որ որոշ ռուս բլոգերներ կարծիք են հայտնել, թե Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին։

«Եթե Մոսկվայում ինչ-որ մեկի մոտ Ադրբեջանին «պատժելու» մտքեր կամ կոնֆլիկտային իրավիճակը սրելու ցանկություն առաջանա, որպեսզի դա օգտագործվի՝ որպես մեր ռազմավարական նշանակության խողովակաշարային ենթակառուցվածքին հարվածելու առիթ, ապա դա վատ միտք է։

Հայտնի է, որ մտացածին առիթով (իբր բեռնման արտաքին կետերում վթարի հետևանքով) կասեցվել է ղազախական նավթի արտահանումը Նովոռոսիյսկից։ Եթե որոշ «թեժ» գլուխներ կարծում են, որ ադրբեջանական նավթի և գազի արտահանման համար դժվարություններ ստեղծելով՝ արևմտյան երկրներին կարելի է ստիպել հրաժարվել կամ մեղմել ռուսական էներգակիրների էմբարգոն, ապա նրանք չարաչար սխալվում են։

Կարծում եմ՝ Բաքուն, Թբիլիսին և Անկարան նախապես միջոցներ կձեռնարկեն խողովակաշարային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Ուկրաինա ներխուժման պատճառով ՆԱՏՕ-ի հետ առճակատման պայմաններում սթափ դատող ռուս քաղաքական գործիչներին և զինվորականներին օգտակար կլինի հիշեցնել Թալեյրանի իմաստուն արտահայտությունը, որ «լավ դիվանագիտությունը չպետք է բազմապատկի թշնամիների թիվը»։ Որովհետև Մոսկվայի սպառնալից գործողությունների դեպքում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեզոք չեն մնա», — նշել է խորհրդարանականը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031