Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:
Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։
Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը:
Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։