Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մեզ այլևս վստահելի դաշնակից չի դիտարկում»․ Սերգեյ Մելքոնյան․ «168 ժամ»

Մարտ 31,2022 09:30

Կարևոր է հիշել, որ արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում Թուրքիան ձեռք բերեց ամուր դաշնակից՝ Ադրբեջանին, որի վրա իր նպատակներին հասնելու համար կարող է ավելի ուժեղ հենվել ու ունենալ ազդեցության ամուր լծակներ, փոխարենը՝ Ռուսաստանն այլևս չի կարող ավելի ամուր հենվել Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր ու դաշնակից չէ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, վերլուծելով տարածաշրջանային զարգացումները, նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանը՝ հավելելով.

«Ռուսաստանը մեզ այլևս վստահելի դաշնակից չի դիտարկում, որովհետև տեսնում է, որ Հայաստանի իշխանությունն իր արտաքին քաղաքականության վեկտորը 180 աստիճանով փոխել է դեպի Թուրքիա։ Ռուսաստանը տեսնում է, որ դա անող իշխանության համար կարևոր չէ ո՛չ Արցախի, ո՛չ Սյունիքի հարցը, և ոչ էլ այն, որ Հայաստանից օկուպացված տասնյակ կիլոմետրեր կան Ադրբեջանի ձեռքում»։

Դիտարկմանը, որ, ըստ իշխանամերձ շրջանակների, ՀՀ իշխանությունը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ Թուրքիային դիտարկելով որպես Ռուսաստանին այլընտրանք՝ հատկապես հեռանկարում ունենալով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հավանականությունը, Մելքոնյանը նկատեց.

«Թուրքական պետականաշինությունը հիմնված է ցեղասպանության վրա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դրանից երաշխավորված չէ։ Եթե ՀՀ իշխանությունն ընտրում է թուրքական պրոյեկտը, ապա մոտ ապագայում երկու տերությունները կընտրեն նոր ազդեցության գոտիներ մեր տարածքներում, ինչից հետո Երևանում նստած կասեն՝ մեզ նորից դավաճանեցին»։

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիան չի փոխվել, չի փոխել իր պետական քաղաքականությունը, և ասվածի ապացույցն է նաև Սիրիան և Իրաքը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031