Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նատալյա Ռոտենբերգ. «Իմ հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման պատճառն այն է, որ ես սկսել էի հեղինակություն ձեռք բերել»

Մարտ 30,2022 22:55

Նատալյա Ռոտենբերգը, որ երեկ է տեղեկացել, որ ինքն այլեւս մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը չէ, այսօր այդ առիթով ասուլիս էր հրավիրել:

Նա տեղեկացրեց, որ գեղարվեստական մարմնամարզության ոլորտում հայտնվել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն, ըստ էության, լրջորեն մարզաձեւով զբաղվել սկսել է դեկտեմբեր ամսից:

Նատալյա Ռոտենբերգը պատմեց, թե այդ ամբողջ ընթացքում ինքը որքան բան է արել Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությունը զարգացնելու, սիրողականից դեպի պրոֆեսիոնալ մակարդակ տեղափոխելու ուղղությամբ: Իսկ իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ֆեդերացիայի որոշման պատճառ համարում է այն, որ ինքը սկսել էր դուր գալ մարզուհիներին եւ նրանց ծնողներին, հեղինակություն ձեռք բերել. ինչը ֆեդերացիայի ղեկավարության սրտով չի եղել, անհանգստացրել է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը մանրամասնել է, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ապաքաղաքական կառույց է, բայց տիկին Ռոտենբերգը շեղվել է որդեգրած այդ ուղուց. «Եղել է ճնշումներ մարզիչների վրա: Նա ազդել է մարզիչների վրա, ուղղորդել է նրանց, որպեսզի իրենց կուսակցության անդամ դառնան, գնան, գրանցվեն: Սա է հիմնական պատճառը: Ես կտրականապես դեմ եմ այս ամենին: Երբեւէ մեր համագործակցության շրջանակներում նման հարց չի քննարկվել եւ այդպիսի կետ չի եղել, որ մարզիչները դառնան կուսակցության անդամ եւ այլն:

Կա եւս մեկ պատճառ, որի մասին, ցավում եմ, որ ուշ եմ իմացել: Նատալյա Ռոտենբերգը մի շարք մարզիչներից խնդրել է մարզիկների հեռախոսահամարները՝ պատճառաբանելով, որ ցանկանում է հանդիպել ծնողների հետ, քննարկումներ ունենալ ապագայի վերաբերյալ: Պարզվում է՝ հեռախոսահամարներն ուզել են, զանգել ծնողներին եւ առաջարկել են «Գազպրոմ-Արմենիայում» գեղարվեստական մարմնամարզության խմբին միանալ, որը վճարովի է՝ 20 հազար դրամ ամսավճարով: Պատճառաբանությունը եղել է այն, որ իրենց բացած խմբի հետ աշխատելու են բարձրակարգ մասնագետներ եւ լավ կլինի, որ լավագույն մարմնամարզուհիները հաճախեն այդ խումբ»: Ըստ նրա՝ «Այդպես կստացվեր, որ մենք շատ մարզիչներից խլում էինք իրենց լավ մարզուհիներին, երկար տարիների աշխատանքը գցում ենք ջուրը: Չի կարելի: Մենք քեզ բերել ենք, որ դու օգնես, աջակցես, լավ արդյունքներ ունեցող երեխաներին աջակցես, այլ ոչ թե դեռ մի բան էլ դու վարձ ուզես մարզումների համար այդ երեխաներից»:

Նատալյա Ռոտենբերգն ասուլիսում անդրադարձավ քաղաքական գործունեության վերաբերյալ պնդումներին. «Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես գեղարվեստական մարմնամարզություն մտնելով պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը՝ չարաչար սխալվել է»:

Ըստ նրա՝ Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաեւ սպորտում. «Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է եւ զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահ, ձեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահ էր եւ համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Ամեն մարզիկ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Այստեղ սպորտը եւ քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը»:

Նա նաեւ հայտարարեց. «Եթե դուք ցանկություն ունեք, որ ձեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, կանգնեք իմ կողքին: Հայտնի է, որ վերջին շրջանում պարոն Արզաքանցյանը բացում է կուսակցություն, որը գլխավորելու է: Ես էլ որպես նրա կին՝ լինելու եմ նրա կողքը, լինելու եմ կուսակցության անդամ: Ես նրա հետ գնալու եմ մինչեւ վերջ»:

Նատալյա Ռոտենբերգը հաստատեց. «Ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցությունը համալրելու համար, մեր կուսակցության անդամ լինել: Սա նորմալ քաղաքական գործընթաց է, քաղաքական հայացքների քարոզչություն: Եվ ես շարունակելու եմ բոլորին խորհուրդ տալ անդամակցել մեր կուսակցությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031