Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունով իր կայուն տեղը կունենա աշխարհի մարզական քարտեզի վրա

Մարտ 30,2022 21:17

Մայիսի 21-ից 31-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայանալու է բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը, որի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել EUBC –ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC-ի մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը եւ Երեւանում կայանալիք ԵԱ տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիորը:

Այսօր ապագա մրցավայրում վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ հյուրերը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Եվրոպայի առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով ստեղծված կազմկոմիտեում ներառվել են դրա կազմակերպման եւ անցկացման հետ առնչվող  բոլոր ոլորտները եւ միասին անում են հնարավոր ամեն բան, որպեսզի երեւանյան Եվրոպայի առաջնությունը լինի պատմության մեջ լավագույններից մեկը:

Կարեն Գիլոյանն ասաց. «Իսկապես, աննախադեպ եւ շատ պատասխանատու իրադարձություն է բոլորիս համար: Վերջապես Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզում իր կայուն տեղը կունենա, ինչի համար կառավարությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ միասին անելու է ամեն ինչ, որպեսզի մեր երկրի վարկը բարձր լինի: Ու ոչ միայն այս առաջնության մասնակիցները շնորհակալ հեռանան Հայաստանից, այլ նաեւ մյուս մարզաձեւերին, երբ ցանկություն կունենան նոր  մրցում կազմակերպել, ներկայացնենք, թե ինչ ենք արել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, այլեւս  հարցեր չմնան ու մեզ վսստահեն նաեւ այլ միջոցառումներ, նույնիսկ աշխարհի առաջնություններ: Դրա համար բոլորս միասին պիտի աշխատենք, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրենից կախված ամեն ինչ անի: Այս  պահին դիմում եմ բոլորին. Եղեք մեր հավաքականի կողքին, որովհետեւ մրցում անցկացնելը մեկ բան է, հաղթանակներ տանելը՝ այլ բան: Բոլորս պետք է մեր  բռնցքամարտիկներին սատարենք, որպեսզի մարզահամերգային համալիրի կամարների ներքո վեր խոյացնենք Հայոց Եռագույնը, հնչեցնենք Հայաստանի օրհներգը»:

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելը գնահատեց ոչ միայն հայկական բռնցքամարտի համար: Իսկապես, մենք մեր երկիրը ներկայացնելու խնդիր ունենք: Մենք պետք է ցույց տանք, թե մեր ոգին որքան է ամուր, որ կարող ենք ոչ միայն կազմակերպել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նման մրցում, այլեւ ունենալ լավ արդյունքներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031