Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Արտաշատի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

Մարտ 30,2022 21:33
Artashat

Հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական  ակտիվ գործողություններ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչ է։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և Երևանի բնակչի միջև:

Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է 62-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, և դիմել է փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդների կողմից տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած Երևան քաղաքի հիշյալ բնակիչը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031