Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուդապեշտում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեց Թուրքիան ներկայացնող Սուլեյման Աթլիին: Գոտեմարտը կարճ տեւեց, քանի որ հայ ըմբիշը 15:3 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մրցակցին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ