Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորողը կա, սակայն չկա վիրավորվողը․ ՄԻՊ-ը՝ «Ծանր վիրավորանք» հոդվածի մասին

Մարտ 30,2022 21:01

Այսօր Aravot.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքում ներառված «Ծանր վիրավորանք» հոդվածը մի՞թե կարծիքի արտահայտումը սահմանափակելու միջոց չէ, երբ   շատ դեպքերում ականատես ենք լինում՝  չկան վիրավորվող անձինք, սակայն կան  քրեական գործեր ու մեղադրյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց․ «Այս հարցի հետ կապված բազում առիթներ ունեցել եմ խոսելու և հիմա էլ առիթը կօգտագործեմ ասելու համար, որ նշված հոդվածի կիրառության հետ կապված մենք տեսնում ենք, որ  գործնականում ունենք  խնդիրներ և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ ունենք։

Նաև տեղեկացնեմ, որ առաջիկայում կունենաք Սահմանադրական դատարանի որոշում այս առումով, որը համապարփակ առումով կանդրադառնա ու գնահատական կտա։

Հույս ունեմ, որ այդ որոշումն առիթ կհանդիսանա որոշակիորեն քաղաքականության վերանայումների համար, հատկապես հասցեագրելու այն գործնական խնդիրները, որ հոդվածի կիրառությունը բերել  է ՝ ի թիվս նաև ձեր կողմից նշվածի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031