Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար

Մարտ 30,2022 21:12

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ:

Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացման դինամիկան:

Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:

Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հանդես է եկել հարցադրումով՝ հարց ուղղելով գործընկերոջը, թե արդյո՞ք եզդիները կունենան քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում:

Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր եւ փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարեւոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:

Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ոլորտում համագործակցության ավելացումը:

«Հայաստանը շատ կարեւոր երկիր է Իրաքի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031