Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հանրապետության ճանաչման հարցը պետք քննարկվի, պետք է գործընթացը մեկնարկել». Արթուր Խաչատրյան

Մարտ 30,2022 20:03

Արցախի հարցով «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը առաջարկեց ՀՀ-ին ճանաչել Արցախի հանրապետությունը: Aravot.am-ը այս առաջարկի հետ կապված խնդրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին եւ ՀՀԿ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին իրենց դիրքորոշումը հայտնել՝ առաջ ասում էին, որ դա մեր վերջին խաղաքարտն է, պետք է հասկանալ՝ որքանո՞վ է արդյունք տալու, անիմաստ չի կարելի ճանաչել, իսկ հիմա այդ վերջը չէ՞, ի՞նչ կարծիք ունեն:

Արթուր Խաչատրյանն ասաց. «Արցախի անկախությունը պետք էր ճանաչել պատերազմի ժամանակ, երբ անհասկանալի էր ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, թե՝ այլ երկրներ ճանաչեն, երբ իրենք չէին ճանաչել: Այսօր ճանաչելը կարծում եմ սխալ չէ, ճիշտ մոտեցում պետք է լինի ու այդ գործընթացը պետք է մեկնարկել: Նախորդ իշխանություններն ասում էին, թե դա վերջին հանգրվանն է, եթե դա լինի, պատերազմ կարող է բերվի: Հիմա այդ հարցը պետք է քննարկվի ու վերջից մենք իրոք անցել ենք»:

Իսկ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Արցախի հանրապետության ճանաչման լավագույն օրը 2020-ի հոկտեմբեր 10-ն էր, երբ Ադրբեջանը խախտեց ՌԴ-ի հետ 9 ժամյա բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները: Եթե նույն Նիկոլը ողջ պատերազմի ընթացքում ինչքան օտարալեզու ԶԼՄ կար հարցազրույց էր տալիս՝ կոչ անելով ճանաչել Արցախը, ո՞ւմ պարզ չի, որ դա առաջինը պետք է աներ ՀՀ-ն: Բնականաբար, կունենար Ադրբեջանի վրա ճնշումների լայն հնարավորություն»:

Թե ինչու դա չարեցին իրենց իշխանությունների օրոք՝ Զաքարյանն ասաց, որ պատրաստել էին փաթեթը, սպասում էին կառավարության եզրակացությանը, հետո եղավ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը ու դա չարեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031