Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի դեմ, որը կոչ էր արել ոչնչացնել Ադրբեջանի նավթային արդյունաբերության և էներգետիկ ենթակառուցվածքները:
Քրեական գործը հարուցվել է պատերազմի կոչերի, ահաբեկչության սպառնալիքի, ազգայնական, սոցիալական և կրոնական ատելություն սերմանելու հոդվածներով:
Գերատեսչությունից նշել են, որ մեղադրանք առաջադրելու համար իրենք բավականաչափ ապացույցներ ունեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԱԵՍՅԱՆԸ