Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունը համախմբել է Հայաստանին, սփյուռքին եւ Արցախին։ Այս մասին այսօր «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
«Ապացույցը 200-ից ավելի ստացված առաջարկներն են։ Կարեւոր է, որ բոլոր գործողությունները հանրության հետ քննարկվում են։ Սա հանրային համերաշխության ծրագիր է»,-համոզմունք հայտնեց Հրաչյա Ռոստոմյանը։ Նա նաեւ հայտնեց՝ արդեն մի քանի հարյուր մարդ է հերթագրվել՝ արձանի կառուցման շինարարական աշխատանքներում որպես կամավոր աշխատելու համար։
Քննարկման մասնակից, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առիթից օգտվելով Հրաչյա Ռոստոմյանին կոչ արեց ՀԱՕԿ-ի ջանքերն ուղղել Արցախում համազգային սպորտային միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ։ Առաջարկն ընդունվեց ի գիտություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ