Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն արձանագրել է պետական միջոցների անարդյունավետ կառավարում

Մարտ 30,2022 18:17

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում  տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի  նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում:

2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ:

Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝

  • ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում,
  • պետական միջոցների անարդյունավետ կառավարում:

–      գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին,

–      ձեռքբերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին,

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն  ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը։

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

 Պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031