Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը շատ կարեւոր առաքելությամբ գնաց Բալի 11 հոգով, կլիմայի խնդիրներն էին քննարկում…սրա դեմ պետք է պայքարենք». Արթուր Խաչատրյան

Մարտ 30,2022 18:33

«ՀՀ իշխանությունը կամ ճիշտ չեն գնահատում Ադրբեջանի քաղաքական նպատակները, կամ միամիտի տեղ են իրենց դնում: Ադրբեջանն առաջնորդվում է դասական սցենարով»,- այսօր Արցախի հարցով «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները ցավագին են տանում, երբ ասում են՝ «Արցախը տվեցիք», բայց հիմա իրենք փորձում են ամեն կերպ Արցախից հրաժարվել. «Հիմա «Չարի վերջի» հիմար կկվի քաղաքականությունն է, մտածում են՝ Արցախը որ տան, աղվեսը կբավարարվի»:

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը նկատեց. «Հիմար կկվի պատմությունը հո կկուների համար չե՞ն գրել, դա հենց այսպիսի իրավիճակների համար են գրել, հենց ՔՊ-ի համար են գրել»:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ ինչքան ՀՀ-ն է Արցախի երաշխավորը, այդքան էլ Արցախն է ՀՀ-ի երաշխավորը. «Այն պնդումները, որ թող գնան ռուսներն անեն, մի կողմից արտաքին քաղաքական վտանգ է պարունակում, նաեւ՝ ներքին քաղաքական, այսինքն, իշխանությունները, ներքաղաքական խնդիրներ լուծելու համար շատ վտանգավոր արտաքին քաղաքական մեսիջներ է ուղարկում: Ռուսները կհարցնեն, չէ՞՝ ուր է հայկական բանակը, ինչ էր անում Խրամորթի հատվածում»:

Ըստ պատգամավորի, պետք է ամեն ջանք գործադրել ու ՀՀ-ի եւ Արցախի միջեւ հարաբերությունները վերականգնել. «Նույնիսկ կոմունիստական իշխանությունների ժամանակ Արցախն ու Հայաստանը մեծ եւ միկրոկապերով կապվում էին: Հիմա այդ կապերը հերթով քանդվում են: Պետք է բոլոր ձեւերով փորձել վերականգնել՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական: Կա ՀՀ-ի ԱԺ –ի ու Արցախի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: Ընդդիմադիր պատգամավորները դիմել են, որ վերջապես այդ հանձնաժողովի նիստը գումարվի, 5 ամսից ավելի է՝ գործարկվել է: Հանձնաժողովի հայաստանյան կողմի նախագահը Ալեն Սիմոնյանն է, որը սկզբից ՀՀ նախագահի պարտականություններն էր կատարում, հետո շատ կարեւոր առաքելությամբ գնաց Բալի 11 հոգով, 3 պատգամավորով ու աշխատակազմի 8 անդամ կլիմայի խնդիրներն էին քննարկում: Ձեւի համար Հայաստանի պատվիրակության կազմում մի հոգի չկար, որ բնապահպանական կամ շրջակա միջավայրի հարցով զբաղվեր: Հիմա արդեն Ալմաթիում է: Սրա դեմ պետք է պայքարենք, որպեսզի այսպիսի բաներ չլինեն: Ամեն կերպ փորձում են մի կողմ քաշվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031