Ռուսաստանը միտված է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային գործակցության մասին հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև հարաբերությունները նոր կայուն մակարդակի է բարձրացնում»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Բաքուն և Մոսկվան շահագրգռված են ապահովել անվտանգություն և խաղաղություն տարածաշրջանում:
«Ռուսաստանը միտված է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների, բարեկամության և բարիդրացիության հետագա զարգացման»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ