Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդի տեսանկյունից Արցախը հայաթափելու հարմար պահ է»․ Արթուր Խաչիկյան

Մարտ 30,2022 17:11

Քաղաքագետ, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից բխող իրականությունը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է, քան «սառը պատերազմը», որովհետեւ Թուրքիան ու Ռուսաստանը հիմա շատ հարցերում միեւնույն կողմում են։ «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ այսօր Արթուր Խաչիկյանը նշեց․ «Դա Հայաստանի համար ռիսկեր է ստեղծում։ Պետք է կոմպետենտ կառավարություն, կոմպետենտ դիվանագիտություն, փորձառու դիվանագետներ, որոնք կկարողանան ճիշտ կառուցել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հնարավորինս՝ Թուրքիայի եւ արեւմուտքի հետ, որովհետեւ մենք հիմա, փաստորեն, դիվանագիտություն չունենք։ Մեր հարցերը լուծում են երրորդ երկրները»։

Արթուր Խաչիկյանը փաստեց, որ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները․ «Նրանք չեն կարող եւ իրավունք չունեն ռազմական գործողությունների մեջ ընդգրկվել։ Հիմա Հայաստան պետությունը, եթե այդպիսին կա, Արցախի հարցով այլեւս չի զբաղվում։ Չեմ տեսնում գործողություններ, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Այն, ինչ տեսանք վերջին օրերին, հակառակորդի ձեռնարկած՝ հայաթափության առաջին քայլերն են։ Եթե ճիշտ պատասխան չտրվի այդ քայլին, այն շարունակվելու է։ Արցախն իսկապես կարող է հայաթափվել։ Իրադրությունն այդ նպատակով հարմար է հակառակորդի համար, որովհետեւ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով եւ փորձում է Թուրքիային իր կողմը քաշել, անջատել արեւմուտքից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031