Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիխուանան պետք է տեղադրեին մայրաքաղաքի տարբեր վայրերում. երեք անձ կալանավորվել է

Մարտ 30,2022 18:21

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր:

28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ: Ըստ նրանց` մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին մայրաքաղաքի տարբեր վայրերում: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներն արդեն հասցրել էին բազմաթիվ փաթեթներ տեղադրել տարբեր վայրերում: Ճշտվում են ավելի քան 110 գրամ ընդհանուր քաշով փաթեթների թաքստոցները:

Նույն օրը դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումներով մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում իրավապահները հայտնաբերում են 46 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը երիտասարդներին էր հասցեագրել անհայտ մի օգտատեր: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի մի բնակարանում, որտեղ փաստացի բնակվում էր 25-ամյա երիտասարդը, հայտնաբերվում և առգրավվում է մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով:

Ստացված տեղեկությունների հիման վրա շարունակելով միջոցառումները՝ Էրեբունու քրեական հետախույզները Գյուրջյան փողոցում դարանակալում են: Մարտի 19-ին, ժամը 11-ին, նրանց տեսադաշտում է հայտնվում կասկածելի անձ: Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է մարիխուանայի նմանվող զանգված: Նրա բջջային հեռախոսները զննվում են։ «Տելեգրամ» հավելվածում առկա էին թմրանյութ իրացնելու վերաբերյալ տեղեկություններ:

Էրեբունու քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական մարմնի և դատախազության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը Երևանում վարձակալում է բնակարաններ, որտեղ աճեցնում է կանեփ՝ թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվում է նաև կանեփ մշակողը։

Դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են, իսկ կանեփ մշակողը ստորագրությամբ բաց է թողնվել:

Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական հետախույզների միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031