Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենայից իբր գողացել էին 10 միլիոն 300 000 դրամ

Մարտ 30,2022 16:45

Մարտի 9-ին Երևանի բնակիչ, 31-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.40-ի սահմաններում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությանը պատկանող և իր կողմից շահագործվող «Ֆոլքսվագենի» դուռը չպարզված հանգամանքներում բացել ու սրահի խցիկը կոտրելով՝ գողացել են ներկրված ավտոմեքենաների մաքսավճարի համար նախատեսված 10 միլիոն 300 000 դրամը: «Ֆոլքսվագենը» կայանված էր Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքում։

Դեպքի վայրի զննությամբ հաստատվել են տուժողի հաղորդմամբ նշված հանգամանքները, և նույն օրը գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են երևանցի 32 և 36 տարեկան երկու տղամարդիկ։ Մարտի 15-ին նրանք հայտնաբերվել, կասկածանքով բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք։ Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը մեքենայի դուռը բացել էր կրկնօրինակ բանալիով, որը նրան տվել էր իր հետ բերման ենթարկված հանցակիցը։ Իրավապահները պետք է պարզեին, թե որտեղից նրանց կրկնօրինակ բանալին։

Նույն օրը Կումայրիի բաժին է հրավիրվում հաղորդում տված 31-ամյա տղամարդը և ներկայացվում քննչական մարմնին։ Իրականացված քննչական գործողություններով պարզվում է, որ հենց նա էր 32-ամյա տղամարդուն նախապես փոխանցել «Ֆոլքսվագենի» բանալին։
Երեքն էլ ձերբակալվել են։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների արդյունքում հաղորդում տված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, իսկ 32 և 36 տարեկան տղամարդկանց՝ վերոհիշյալ արարքին հանցակցելու հատկանիշներով։

Ոստիկանությունում հաղորդում տված և մեքենայից փողը հափշտակած անձինք կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031