Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ-ում «վաստակավոր» եւ «պատվավոր» կոչումներ ունեցող անձանց պատվովճարների մասին

Մարտ 30,2022 14:59

Արցախի հանրապետությունում «վաստակավոր» եւ «պատվավոր» կոչմանն արժանացած այն կենսաթոշակառուները, ովքեր պետական կամ համայնքային որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, ամենամսյա պատվովճար կստանան: Նման որոշում կայացրեց այսօր ԱՀ խորհրդարանը՝ 32 ձայնով կողմ քվեարկելով համապատասխան օրենքներում փոփոխություն կատարելու նախագծին: Գործող օրենսդրությամբ պատվովճար ստանում էր այն անձը, որը թոշակառու է, չի զբաղեցնում պետական կամ համայնքային պաշտոն, չի կատարում այլ վճարովի աշխատանք: Հաջորդ քայլով նախատեսվում է ընդհանրապես սահմանափակումները հանել այս կարգից:

Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումների եւ փոփոխության նախագծով էլ սահմանվեց ԱԱԾ ստորաբաժանումների՝ ԱՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու իրավական կարգավորումը:

Հարկադիր կատարման մասին օրենքի փոփոխություններով էլ հանվեց պետտուրքի բռնագանձումը՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների եւ օգնությունների մասով: Օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Կառավարության ներկայացուցիչն ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի՝ հստակեցրեց, որ նման դեպք չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031