Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին դրությունը սահմանում հարաբերական հանգիստ է». Արթուր Թովմասյան

Մարտ 30,2022 14:08

Այս պահին դրությունը սահմանում հարաբերական հանգիստ է եւ մենք կարող ենք հանգիստ պայմաններում, անկաշկանդ, կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք նիստի օրակարգում են. Արցախի հանրապետության խորհրդարանի նիստում այսօր այս մասին ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Իսկ ԱՀ նիստի օրակարգում էր նաեւ ԱՀ Սահմանադրության փոփոխության հարցը, որը ԱՀ Գերագույն դատարանը հարցը սահմանադրական է ճանաչել: Հարցը երկրորդ ընթերցում էր անցնում, հարցեր չեղան: Նախագիծն ընդունվեց 31 կողմ ձայնով:

«Պետական կենսաթոշակների մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում ևս փոփոխություն կատարվեց: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը կպահպանվի մինչև  նրա 26 տարեկանը լրանալը: Դա պայմանավորված է ԱՀ-ում 12-ամյա եւ բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, ինչպես նաեւ, արական սեռի անձանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետով: Ժամկետի երկարացումը կտարածվի նաեւ զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգեւավճարների վրա:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է զինվորական կենսաթոշակառու հաշմանդամներին. գործող օրենքով սահմանվում է, որ ծառայության կամ սահմանված կարգով զինծառայությունից հինգ տարիների ընթացքում զինհաշմանդամ ճանաչված անձը կենսաթոշակ է ստանում: Առաջարկվում է հինգտարյա սահմանափակումը վերացնել: Զինհաշմանդամության կենսաթոշակներ, ըստ այդմ, կնշանակվեն, անկախ հաշմանդամության ժամկետից:

Կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով կենսաթոշակների դադարեցված վճարումները նույնպես կվերականգնվեն եւ կվճարվեն ամբողջությամբ, եթե մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը համապատասխան դիմում ներկայացվի:

Նախագիծն ընդունվեց 32 կողմ ձայնով:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031