Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ վիրահատությամբ պահպանվել է 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան

Մարտ 30,2022 13:21

Ինչպես արդեն հայտնել ենք, բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:

Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:

Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):

Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:

«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել:  Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան»,- մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:

Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:

Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել  տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031