Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխն է. եթե ելման կետեր չվերադարձան, Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու. Աբրահամյան

Մարտ 30,2022 11:34

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան, դրանք տարածքային և ռազմավարական առումով։

Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։

Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում կամ սկզբունքային կետ միայն Փառուխ գյուղը, բայց ռազմավարական առումով Քարագլխի լեռնաշղթայի տարբեր հատվածներ անգամներով ավելի մեծ սպառնալիք են ստեղծում, քան բուն Փառուխը։

Ադրբեջանցիները Փառուխն օգտագործել են որպես անցման գոտի, իսկ ներխուժումից անմիջապես հետո շրջանցիկ ճանապարհներ են կառուցել, որի նպատակը Քարագլխի տարբեր հատվածները հասնելն է, դիրքավորվելը, ամրանալը, անխափան մատակարարումներ ապահովելն ու դրանից հետո Արցախի կենսունակության համար նոր խնդիրներ ստեղծելը։

Եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։

Առանց այդ էլ Արցախն այս կարգավիճակով և դիրքով լրջագույն խնդիրներ ուներ, Ադրբեջանն իր նոր օպերացիայի միջոցով նոր՝ շատ ավելի ծանր վիճակ է ստեղծել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031