Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ ազդակ է». Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 մլն դոլարի աջակցություն է նախատեսում 2023-ին. «Ազատություն»

Մարտ 30,2022 11:46

«Ազատություն». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է, որ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին կրկին 24 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսում, իսկ Արցախին ընդհանրապես որևէ աջակցություն չկա: Սա սխալ ազդակ է, ասում է հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Նկատի առնելով, որ նախագահն ինքը ստորագրել է 2022-ի համար 45 միլիոն դոլարի օժանդակություն դեպի Հայաստան, հստակորեն սխալ ազդանշան է տվել թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ իրականության մեջ Ադրբեջանի կառավարությանը, որովհետև այստեղ կտեսնենք շարունակությունը 2020-ի պատերազմին, կտեսնենք մինչև օրս, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հարձակողական դիրքերը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեմ», – «Ազատության» հետ զրույցում նշեց Չուլջյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Սպիտակ տանն ու Կոնգրեսին առնվազն կրկնապատկել Հայաստանի համար նախատեսվող օգնությունը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի։ Եվս 50 միլիոն դոլար էլ Հայ դատն առաջարկում է տրամադրել Արցախին՝ վերջին պատերազմի ու Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հազարավոր մարդկանց օգնելու համար։

«Այստեղ տեսնում ենք, որ ամերիկյան կառավարությունը կարևոր դեր պետք է խաղա Արցախի՛ օժանդակությունը հասցնելու նախ և առաջ․ 50 միլիոնի օժանդակություն դեպի Արցախ, և սա՝ որպեսզի կարողանան այն 100 հազարը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների բերմամբ ստիպված եղան մեկնել, որ կարողանան վերահաստատվել իրենց մայրենի հողի վրա։ Բացի այս, պետք է շարունակենք կոչ ուղղել, որ նաև 50 միլիոն գնա դեպի Հայաստան, որպեսզի կարողանանք այստեղ պետք եղած աշխատանքները տարվեն», – նշեց Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Համեմատության համար պետք է նշել, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախագահ Բայդենը Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Բայց խնդիրն այն է, որ այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետը:

Տաթեւիկ ԼԱԶԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031