Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջի գործով շուրջ 1 տարի որեւէ ապացույց ձեռք չի բերվել. «Ժողովուրդ»

Մարտ 30,2022 10:04

«Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն եւ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում եւ օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին եւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նշյալ անձինք սկզբում ձերբակալվել են, այնուհետեւ, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել, նրանցից ոչ մեկը կալանավորված չէ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով անցնող անձանց մասով շուրջ 1 տարի որեւէ ապացույց ձեռք չի բերվել, ուստի չի բացառվում, որ գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031