Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներ հավակնում էին մեդալի:
Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտեց վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ եւ համառ պայքարում զիջեց միավորների 1:2 տարբերությամբ եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Հայաստանի հաշվարկին մեկ բրոնզե մեդալ էլ բերեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը պարտության մատնեց գերմանացի Նիկլաս Շտեխելին:
Կարդացեք նաև
Մեդալի մեր երրորդ հավակնորդը՝ 79 կգ քաշային Արման Ավագյանը, անհաջողության մատնվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմերի Գամկրելիձեի հետ գոտեմարտում ու մնաց ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ