Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՌԴ-ն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է․ Հրանուշ Խառատյան. «Ա1+»

Մարտ 29,2022 23:33

«Կարծում եմ Ռուսաստանն իր կայսերական հեռանկարը դեպի արևելք է տանում, և այնտեղ նրան չափազանց անհրաժեշտ է Թուրքիայի հետ դաշինք ունենալը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչու թույլ տվեց, որ տեղի ունենա Արցախյան երկրորդ պատերազմը։

Հ․Խառատյանը նաև հարց է բարձրացնում, ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն ինչու որևէ հայտարարություն չի անում Փառուխ գյուղում Ադրբեջանի զինվորական միավորումների առաջ գալու իրողության մասին։ «Ի դեպ, եթե Ասկերանում եղել եք, կտեսնեք հսկա լույսերով մի քաղաք, դա այդ մոնիթորինգային կենտրոնն է։ Ես պատկերացնում եմ, թե այնտեղ գործընթացներին հետևելու ինչքան հնարավորություններ կան։ Իսկ այդ մոնիթորինգն ո՞ւմ համար է արվում։ Չգիտեմ»,- հարցնում է ազգագրագետը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ազգագրագետն ասաց, եթե Ռուսաստանն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է։ «Թուրքիան ու Ռուսաստանն այստեղ գործողություններ են տանելու, որ Հայաստանն այլևս գլխացավանք չառաջացնի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031