Մարզկենտրոն Իջևանում այսօր տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Իջևանի տարածքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Խոշորացված համայնքի շուրջ 47,000 բնակիչ արդեն հնարավորություն ունի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից օգտվել մեկ պատուհանի սկզբունքով։ ՄՍԾ տարածքային կենտրոնի շենքը գտնվում է Վերնատուն ՓԲԸ-ի տարածքում և հարմարեցված է բնակիչների հարմարավետ ու կանոնակարգված սպասարկման համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը իր խոսքում նշեց, որ հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն, որոնցից 18-ը գտնվում է շինարարական փուլում։ Կենտրում շրջայցի ընթացքում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը տեղեկացրեց, որ իրենք իրականացնում են նաև սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ՝ նրանց աշխատանքի որակը բարձրացնելու համար։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Միասնական Սոցիալական Ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները ևս իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակում:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ