ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ֊ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն այսօր Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնևիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի և Չառլի Վեյմերսի հետ։
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները։ Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
ՀՀ Ազգային ժողով