ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ:
Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը:
Կարդացեք նաև
Մեծապես կարեւորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը եւ իրավիճակի ապաէսկալացիային:
ՀՀ Ազգային ժողով