Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգիչ են, և ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը ինչպես եռակողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածությունից։ Մենք ողջունում ենք ապաէսկալացիսյի ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է նա։