Իջևանում կայացել է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրով իրականացվող «ԻնոԻջևան» նախագծի ղեկավար կոմիտեի առաջին հանդիպումը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը խոսեց Տավուշում մեկնարկած ծրագրի կարևորության և մարզի պոտենցիալի մասին։
Նա տեղեկացրեց, որ արդեն հունիս-սեպտեմբեր ամիսներին Իջևանում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ Մեկնարկել է Իրական դպրոցի ընդունելության գործընթացը: Սեպտեմբերից կենտրոնում կմեկնարկեն դպրոցի իջևանյան մասնաճյուղի դասընթացները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ղեկավար կոմիտեի գործունեությանը վերաբերող մանրամասներ, հաստատվեց ղեկավար կոմիտեի գործունեության, գնումների և փորձագետների ներգրավման կարգը, 2022թ.-ի գործողությունների պլանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նախատեսվում է նաև բացել 2 նոր մասնագիտություն՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԳՀԶԿ-ի հետ համագործակցությամբ։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ